ԵԱ ընտրական առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 6-ին ընդունելու է Իսլանդիային

ԵԱ ընտրական առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 6-ին ընդունելու է Իսլանդիային

PanARMENIAN.Net - Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվել է 10-րդ խմբում: Հայաստանի ընտրանու մրցակիցներն են Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները:

ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը տեղեկացրել է, որ հաստատվել է 10-րդ խմբի խաղացանկը: Իր առաջին խաղում հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ խաղալու են Իսլանդիայի հետ, խաղը կայանալու է հունիսի 6-ին: Օգոստոսի 18-ին Հայաստանի ընտրանին հյուրընկալվելու է Ղազախստանում, հոկտեմբերի 10-ին ընդունելու է Ֆրանսիային, իսկ 4 օր անց` Ղազախստանին:

Ֆրանսիա – Հայաստան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 14-ին, Բելառուս – Հայաստանը`5 օր անց: 2014 թվականի առաջին խաղում սեպտեմբերի 3-ին Իսլանդիան ընդունելու է Հայաստանին, իսկ սեպտեմբերի 9-ին արդեն Բելառուսն է ժամանելու Երևան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---