ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՁԵՌՆԵՐԵՑ ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ Կ.ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՀՀ-Ն

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Բամո» շինարարական հոլդինգի նախագահ Մուրադ Մուրադյանը ցանկություն է հայտնել գնելու Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մ.Մուրադյանը Ռուսաստանի քաղաքացի է, ավելի քան 15 տարի ղեկավարում է «Բամո» շինարարական խոշոր ընկերությունը, որի կազմի մեջ մտնում են նաեւ հայաստանյան եւ գերմանական շուրջ 10 ընկերություններ: Ընկերությունը, որ զբաղվում է նաեւ ապակու, պատուհանների եւ դռների արտադրությամբ, մտադիր է խոշոր ներդրումներ անել Հայաստանում: Ինչպես նշել է Մուրադ Մուրադյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնելու առաջարկով ինքը արդեն դիմել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ռուսաստանցի գործարարաը մտադիր է 13-15 միլիոն դոլար ներդնել եւ ամբողջությամբ վերանորոգել համալիրը եւ «շահագործել նույն նպատակի համար»: Նրա փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը արդեն հանձնարարել է ուսումնասիրել համալիրի վաճառքի հարցը: Մուրադյանը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները որոշում կկայացնեն մեկ ամսվա ընթացքում: «Հույս ունենք, որ կընդունվի մեր առաջարկությունը, որովհետեւ մենք շատ լավ առաջարկություն ենք արել», - նշել է նա: Ինչպես նշել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, իրենք արդեն նախագահի աշխատակազմից համապատասխան գրություն են ստացել` ռուսաստանյան «Բամո» ընկերությանը մարզահամերգային համալիրի վաճառքի հարցը ուսումնասիրելու հանձնարարականով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---