ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է պաշտոնից

ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է պաշտոնից

PanARMENIAN.Net - ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից:

Օլեգ Ռասպոպովն այդ պաշտոնում նշանակվել էր 2008 թվականին, իսկ ՄՏՍ-ին միացել է 2006 թվականին` որպես Արտաքին ռեսուրսների վարչության ղեկավար: 2007 թ. նշանակվել է ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար: Նա աշխատանքի առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից:

Օլեգ Ռասպոպովի կառավարման փորձը դրական ազդեցություն է թողել ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունների` այդ թվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա, որի ղեկավարությունը բարձր է գնահատում նրա աջակցությունն ու ներդրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում Օլեգ Ռասպոպովին` իր հետագա նախաձեռնություններում: Նա աշխատանքի առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից:

ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է ստորաբաժանման մարքեթինգի և վաճառքի տնօրեն Արտյոմ Վասիլևը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---