ԱՄՆ-ում մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը 1 փետրվարի 2013 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ, Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Վլադիմիր Ենգիբարյանը մեծագույն հայ բռնցքամարտիկներից էր, տեխնիկական և տակտիկական փայլուն պատրաստականություն ունեցող մարզիկ, ով դարձել է 1956թ. Մելբուրնի 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադայի հաղթող, Եվրոպայի և Խորհրդային Միության եռակի չեմպիոն։ Նրա մենամարտերը բռնցքամարտի շատ մասնագետներ մինչև օրս էլ համարում են ինքնատիպ և անկրկնելի։ Անվանի բռնցքամարտիկը ծնվել է 1932թ. Տավուշի մարզի Սևքար գյուղում, սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալով մարզիկի իր կոչմանը, ծառայել է սիրած մարզաձևին: Վլադիմիր Ենգիբարյանը 1957թ. դարձել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, 1965թ. արժանացել է վաստակավոր մարզչի, իսկ 1968թ.՝ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչումներին: Լեգենդար բռնցքամարտիկը 1959-90-ին եղել է Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով: Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործում ունեցած մեծ ավանդի համար նա պարգևատրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով: Մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչները ցավակցում նրա ընտանիքին և հայտնում իրենց զորակցությունը: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ժամը 14:00-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա վաստակաշատ մարզիկի հոգեհանգստի արարողությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |