Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ. ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿԱԶՄՈՂ ՀԲ ՎԱՐԿԸ

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի եւ ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանը դրական է գնահտում 2005 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները աղքատության մակարդակի նվազեցման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի վարկը ստանալու ուղղությամբ: Նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ընթացիկ տարվա հունիսին Հայաստանի կառավարությունը հաստատել է այն միջոցառումների ցանկը, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ օգոստոսի 15-ը: «Հուսով ենք, որ ծրագրերի լիարժեք կատարման դեպքում մինչեւ տարեվերջ Հայաստանը կստանա 20 մլն դոլար արժողությամբ ՀԲ վարկը»,-նշել է Ավետիսյանը: Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ին Հայաստան կայցելեն Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության անդամները, որոնք պատրաստվում են գնահատել վերջին 6 ամիսների կատարած աշխատանքը: Դ.Ավետիսյանը հույս է հայտնել, որ փորձագետների գնահատականը բավարար հիմք կծառայի նրա համար, որ մինչեւ տարեվերջ ԱՀՄ Տնօրենների խորհուրդը հաստատի առաքելության անդամների գնհատականների արդյունքները: Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ համագործակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում` Խաչատրյանը տեղեկացրել է, որ մինչեւ 2005 թվականի վերջը Հայաստանը կավարտի որակավորման փուլը եւ բանակցություններ կսկսի համապատասրախն գումարի ներգրավման համար երկկողմ համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Նրա խոսքերով, առաջին իրական ներդրումները կարելի է ակնկալել 2007 թվականին, իսկ ողջ 2006 թվականը նվիրված կլինի նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցնելուն: Ընդ որում Դ.Ավետիսյանը որպես օրինակ նշել է Վրաստանը, որն արդեն օգոստոսի վերջում «կարող է ընդհուպ մոտենալ փաստաթղթի ստորագրման փուլին»: Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի շուրջ 60 մլն դոլար: Ֆինանսավորումը կիրականացվի բացառապես հստակ մշակված ծրագրերի հիման վրա: Ֆինանսավորման հիմնական ուղղությունները կլինեն աղքատության նվազեցման, առողջապահական, կրթական եւ սոցիալական ոլորտների ծրագրերի շրջանակներում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---