Հրաչյա Ռոստոմյանը կառավարություն է ներկայացվել Հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017թթ ծրագիրը

Հրաչյա Ռոստոմյանը կառավարություն է ներկայացվել Հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017թթ ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանում հաշմանդամային սպորտի հեռանկարներին նվիրված քննարկում է կայացել, որին մասնակցել են այդ ոլորտը ներկայացնող 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նա կոչ է արել բոլորին լինել առավելագույնս անկեղծ և առաջ քաշել կոնկրետ առաջարկություններ հասարակության այդ խոցելի շերտի ներկայացուցիչների ներգրավվածությունը սպորտում ավելի նպատակային և արդյունավետ դարձնելու համար: «Լավագույն մարզական արդյունքներ հնարավոր կլինի գրանցել միայն համատեղ և համակարգված աշխատելու դեպքում»,- ասել է Ռոստոմյանը:

Նրա խոսքերով, արդեն իսկ Կառավարություն է ներկայացվել Հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017թթ ծրագիրը, որտեղ ներառված են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ և տրված են դրանց լուծման ուղիները: Նրա խոսքերով, կարևորը սպորտի մասսայականացումն է, և որքան հնարավոր է մեծ թվով հաշմանդամների մասնակցությունը սպորտային միջոցառումներում: «Եթե պետք լինի կարելի է նախաձեռնել և անցկացնել մրցաշարեր նորմարզաձևերից՝ նարդի, շախմատ և այլն: Անհրաժեշտ է այնպես անել, որ հաշմանդամ մարզիկները հնարավորություն ունենան ավելի հաճախ շփվեն միմյանց հետ: Ավելի կարևոր է նրանց ինտեգրումը հասարակությանը, քան մարզական նվաճումները և մեդալները»,- շեշտել է Ռոստոմյանը:

Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին սերտ համագործակցել հաշմանդամային սպորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, հավաքագրել նրանց բոլոր առաջարկությունները և հաջորդ շաբաթվա ընթացքում կազմակերպել նոր հանդիպում այդ առաջարկությունները քննարկելու և միջոցառումների ծրագիրը կազմելու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---