Ճապոնական կողմին ներկայացվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները

Ճապոնական կողմին ներկայացվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարում էին հայկական կողմից` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարանին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` քաղաքական երկխոսության տեմպերի պահպանումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Ճապոնական կողմին ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Կողմերն ընդգծեցին մշակութային և կրթական փոխանակումների կարևորությունը:

Այնուհետև, ճապոնական պատվիրակության ղեկավար Տակեշի Հիկիհարանին ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---