Փորձագետ. Ներքին խժդժություններն Ադրբեջանում ձեռնտու են Հայաստանին, սակայն, պետք է հասկանալ ուր են դրանք տանում

Փորձագետ. Ներքին խժդժություններն Ադրբեջանում ձեռնտու են Հայաստանին, սակայն, պետք է հասկանալ ուր են դրանք տանում

PanARMENIAN.Net - «Արաբակամ գարունը» ցիկլիկ գործընթաց է, որտեղ չկա սկիզբ ու վերջ, այն նոր թափ է առնում այն երկրներում, որոնք արդեն անցել են դրա միջով, ինչպես նաև նոր պետություններ է ներառում: Այդ մասին փետրվարի 2-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Ըստ նրա, այդ գործընթացում արդեն իսկ ներգրավվել է Մալին, որտեղ ներքին ուժերից բացի արդեն օտարերկրյա զինված ուժեր կան, մասնավորապես ֆրանսիական, ինչպես նաև Սիրիան:

Ադրբեջանում սկսված զանգվածային ակցիաները տեղական իշխանությունների կամայականությունների դեմ չէին կարող արդյունքի հասնել առանց արտաքին աջակցության, գտնում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Համաշխարհային ուժերը շահագրգռված չեն, որ Ալիևը հեռանա»,-ասել է նա: Ավելին, ըստ փորձագետի, բողոքի ակցիաները կարող վերաճել արաբական գարնան, քանի որ չունեն տեղի առաջնորդ, չկա խարիզմա:

Նա նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վերահսկել ԶԼՄ-ներն ու սոցցանցերը՝ խոչընդոտելով ներքին վիճակի մասին իրական տվյալների տարածմանը:

Այնուամենայնիվ, ներքին խժդժություններն Ադրբեջանում ձեռնատու են Հայաստանին, սակայն, պետք է հասկանալ ուր են դրանք տանում՝ սունիների թե շիաների ամրապնդմանը, և ինչի դա կարող է վերածվել:

Խոսելով հնարավոր զարգացումների մասին՝ արագաբետ Սարգիս Գրիգորյանը նշել է, որ այսօրվա միտումները տարածաշրջանում կարող են նպաստել Իրանի թուլացմանը, ինչը կանդրադառնա նաև Հայաստանի դիրքերի թուլացման վրա:

Սարգիս Ասատրյանը համակարծիք էր այս հարցում՝ հավելելով, որ Իրանն այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ բավարար ներքին ռեսուրսներ ունի՝ գազ, նավթ, և կարող է դիմակայել նրա դեմ կիրառվող պատժամիջոցներին, թեև դա իր ազդեցությունը թողնում է տնտեսությա վրա: Կան, սակայն, մտավախություններ, որ արևմտյան ժողովրդավարության ներմուծման ճանապարհին Իրանը կբախվի անջատողականության վտանգի հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---