Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար պետք է սպասել Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար պետք է սպասել Ադրբեջանի նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը, թեև Ստեփանակերտի օդանավակայնի բացման ժամկետներ նշել չեն ուզում, բայց կարծում են, որ հիմա այն գործարկելու ամենահարմար պահը չէ. «Պետք է սպասել Ադրբեջանում նախագահական ընտրությունններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Շիրինյանը, իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ Գևորգ Մելքոնյանը համաձայնեց քաղաքագետի հետ: Բանախոսներն անդրադարձան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նոիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը կապված Ստեփանակերը օդանավակայանի հետ.

«Քաղաքացիական օդանավերին հարվածելուն դեմ արտահայտվելով, ՀԱՊԿ-ն ցույց տվեց իր հստակ դիրքորոշումն այս հարցում»,-ասաց Գևորգ Մելքոնյանը, իսկ Լևոն Շիրինյանը հակադարձեց նրան: Քաղաքագետը գտնում է, որ այդ դեպքում ՀԱՊԿ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա: Լևոն Շիրինյանը Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը նախապատրաստվելու տարբերակ է առաջարկում: Ըստ նրա՝պետք է ստեղծել մի հանձնախումբ, որի կազմում կլինեն անկախ փորձագետներ, քաղաքագետներ ու բարձրաստիճան զինվորականներ.

«Հանձնախումբը պետք է գիշեր ու զօր աշխատի, հաշվարկի ամեն բան, հետո միայնկմտածենք առաջին թռիչքի մասին»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում լրագրողների հետ հանդիման ժամանակ «անհաջող կատակ» էր որակել Ադրբեջանի մեջլիսի ընդունած օրենքը, որով թույլատրվում է խոցել ադրբեջանական օդային տարածք մտած ինքնաթիռները, այդ թվում՝ քաղաքացիական օդանավերը:

«Կարդացել եմ նման արձագանքների մասին ու մտածել եմ, որ դա կամ անհաջող կատակ է, կամ մտքի անհաջող ձևակերպում: Ես խիստ կասկածում եմ, որ մեր օրերում ցանկացած երկրի ղեկավարություն կարող է ուղղակի հրաման տալ կրակ բացել քաղաքացիական ինքաթիռների վրա: Պատմության մեջ եղել են նման դեպքեր, սակայն մենք հիշում ենք նաև դրանց վերաբերյալ միջազգային ուժերի արձագանքը: Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ իրեն քաղաքակիրթ համարող պետությունը իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Այնպես որ, ես նման հայտարարություններին լուրջ չեմ վերաբերում»,- ասել էր Բորդյուժան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---