ԵՄ-Եվրասիական միություն խաչմերուկում. Ինչո՞վ պետք է առաջնորդվի Հայաստանը

ԵՄ-Եվրասիական միություն խաչմերուկում. Ինչո՞վ պետք է առաջնորդվի Հայաստանը

PanARMENIAN.Net - Հայաստանը կանգնած է ԵՄ-Եվրասիական միություն խաչմերուկում: Ըստ քաղաքագետ Գարիկ Քեռյանի` այս ճանապարհներից մեկն ընտրելիս Հայստանը ոչ միայն պետք է հաշվի առնի տնտեսական գործոնը, այլ, որ ամենակարևորն է, առաջնորդվի սեփական անվտանգության ապահովման հարցով: «Եթե կառույցներից որևէ մեկը խնդիրներ առաջացնի մեր երկիրի անվտանգության համար, ապա պետք է կանգ առնել: Զուտ տնտեսական շահերից ելնելով վնասել ՀՀ անվտանգությանը` ճիշտ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետը:

Երկու կառույցների հետ Հայաստանն ուղղակի կամ անուղղակի արդեն ձևավորված հարաբերություններ ու համագործակցություն ունի: Գարիկ Քեռյանն այս երկու ուղղություններից մեկն ընտրելու քննարկումներն այս պահին նպատակահարմար և իրատեսական չի համարում:

Իսկ ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել ևս մեկ սկզբունքով` Հայաստանը պետք է հաշվի առնի ԵՄ և Եվրասիական միության անցած ճանապարհները, ձեռքբերումներն ու տարածման մասշտաբները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---