Սոցիոլոգ. Հայրիկյանի ճանաչվածության ինդեքսը 30 տոկոսով աճել է 2 փետրվարի 2013 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո նրա ճանաչվածության ինդեքսը 30 տոկոսով աճել է՝ 50-ից դառնալով 80: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Սենսացիան ապրում է մեկ շաբաթ, շատ լուրջ իրադարձությունը կարող է քննարկվել երկու շաբաթ, իսկ հետո գնում է դեպի անկում»,- ասաց Ադիբեկյանը: Ըստ նրա՝ մեկ ամիս անց շատերը չեն հիշի, որ նրան կրակել էին: Սոցիոլոգն ասաց, որ եթե ընտրությունների օրը չփոխվի, Հայրիկյանն ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն կունենա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |