Հայաստան- Լյուքսեմբուրգ. Թիմերը միմյանց հետ մրցելու են առաջին անգամ

Հայաստան- Լյուքսեմբուրգ. Թիմերը միմյանց հետ մրցելու են առաջին անգամ

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի Հայաստան- Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը:

Չնայած այս ֆուտբոլային խաղը Հայաստանում չի ցուցադրվի, այդուամենայնիվ, ինչպես և հավաքականի ցանկացած հանդիպում, այս մեկը ևս սպասելի է երկրպագուների կողմից:

Սա Հայաստանի և Լյուքսեմբուրգի առաջին խաղն է, մինչ այս երկու երկրների հավաքակաները ոչ ընկերական և ոչ էլ պաշտոնական հանդիպումներ չեն անցկացրել:

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ նրա մրցակիցը 148-րդ տեղում է:

Այս փաստը, ինչպես նաև հավաքականների անցկացրած հանդիպումները, բուքմեյքերներին թույլ են տալիս ենթադրել, որ այս հանդիպումը կավարտվի հայ ֆուտբոլիստների օգտին:

Անկախ արդյունքից, այս խաղում մեր մարզչական շտաբի, ինչպես նաև բոլոր ֆուտբոլասերների համար կարևոր պետք է լինի մեկ հարց. որքան հնարավոր է լավ մոտենալ Չեխիայի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը:

Իսկ Չեխիայից առաջ մեր հավաքականը խնդիրներ ունի: Ինչպես նշել էր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, պետք է լուծել հենակետային կիսապաշտպանի խնդիրը: Բացի այս, չեխերի հետ չեն խաղալու հիմնական կազմի ևս չորս ֆուտբոլիստներ, այնպես որ, այս հարցը ևս պետք է լուծում ստանա:

Այսպիսով, այսօր մեր հավաքականն անցկացնելու է այս տարվա առաջին հանդիպումը: Սա հնարավորություն կտա մոտավորապես պատկերացնելու, թե ինչպես կդասավորվի տարին, ինչպիսի ակնկալիքներ կարող ենք ունենալ արդեն պաշտոնական խաղերից և որ տեղում կհայտնվենք ԱԱ ընտրական փուլի ավարտից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---