Թևան Պողոսյան. Քոքոբելյանը վերջ դրեց ձևականություններին 5 փետրվարի 2013 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Խաչատուր Քոքոբելյանի՝ «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալը պատգամավորի իրավունքն էր և նա այսպիսով վերջ դրեց ձևականություններին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ «Ժառանգության» ցուցակով պատգամավորներ ընտրված Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը խմբակցության կազմում էին ֆորմալ առումով և, ըստ էության, իրենք խմբակցությունը չէին ներկայացնում: Որևէ կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրվածները կարող են դուրս գալ խմբակցությունից, եթե նրանք ցուցակի առաջին եռյակում են: Ցուցակի չորրորդ պատգամավորից սկսած, դուրս գալու դեպքում կուսակցությունը կարող է պահանջել, որ նա վայր դնի մանդատը: Եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ևս որոշի դուրս գալ խմբակցությունից, ապա նա ստիպված կլինի վայր դնել մանդատը: Երեկ վերջինս հայտարարել էր, որ շարունակելու է ֆորմալ մնալ խմբակցությունում: Այսպիսով, հինգերորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցությունն ունի ընդամենը երեք պատգամավոր: «Պետք չէ ընկճվել և պետք է կարողանալ կուսակցության ծրագրերը կյանքի կոչել, թեկուզ երեքով», - ասաց Թևան Պողոսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |