ԹԵՐԻ ԴԵՎԻՍ. ՊՐԱՀԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄՈՏԵՑՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով իրադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, թե մեկ տարի առաջ սկսված Պրահայի գործընթացը էականորեն մոտեցրել է կարգավորման հեռանկարը: ԵԽ գլխավոր քարտուղարը ափսոսանք է հայտնել հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների եւ երկու կողմերի կորուստների առիթով: ԵԽ տեղեկատվական գրասենյակին տված հարցազրույցում Թերի Դեւիսը, մեկնաբանելով իրավիճակը Ադրբեջանում եւ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսիք կլինեն ԵԽ գործողությունեերը «Ադրբեջանում ընտրությունների հերթական կեղծումների» դեպքում, ասել է, որ շատ բան կախված կլինի ԵԽԽՎ դիտորդների եզրակացությունից: «Այդ պատճառով, ես չեմ ուզում վաղաժամ որոշումներ կայացնել»,-ասել է նա: ԵԽ գլխավոր քարտուղարը հաղորդել է նաեւ, որ Ադրբեջանում կան մի շարք թերություններ ժողովների եւ արտահայտվելու ազատության ոլորտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---