Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք

Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ,1 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 4 դեպքերով ոստիկանության նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, 1 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Այս մաիսն հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---