Արտակ Զաքարյանը երիտասարդներին առաջարկել է մասնակցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստերին

Արտակ Զաքարյանը երիտասարդներին առաջարկել է  մասնակցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստերին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը այսօր հանդիպեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Զաքարյանը շնորհավորեց նրանց մուտքը Երիտասարդական խորհրդարան: Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց ԵԽ անդամներից, թե ինչպես են ընթանում հանձնաժողովի աշխատանքները, ինչ խնդիրներ ունեն: Նա նաև առաջարկեց, որ երիտասարդները մասնակցեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև ներկայացնեն առաջարկներ, որոնք համատեղ կքննարկվեն:

Արտակ Զաքարյանը ԵԽ անդամներին ներկայացրեց այն հիմնական գործառույթները, որոնցով զբաղվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ երկկողմ հարաբերություններ տարբեր երկրների խորհրդարանների հետ, աշխատանք միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հետ, միջազգային պայմանագրերի քննարկում, նաև լսումների կազմակերպում:

Արտակ Զաքարյանը երիտասարդներին խորհուրդներ տվեց, թե ինչպես աշխուժացնել հարաբերությունները տարբեր երկրների երիտասարդական խորհրդարանականների հետ:

ԵԽ անդամները ներկայացրին իրենց հուզող հարցերը, Ռուսաստանի Դաշնության, եվրոպական երկրների խորհրդարանական կառույցների հետ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ տարվող աշխատանքը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև երիտասարդներին հետաքրքրող այլ հարցեր:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---