Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է

Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց թեկնածուի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը:

«Նրա առողջական վիճակը ավելի է վատացել, խնդիրներ են առաջացել, բայց ես կոնկրետ տեղեկություն չեմ կարող տալ: Միայն կարող եմ ասել, որ բժիշկները արգելել են հիվանդանոցից դուրս գալ, նա գոնե երկու օր պետք է դուրս չգա», -ասաց Մանյա Այվազյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նախագահի թեկնածուն խնդրել է դադարեցնել իր մոտ այցերը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---