Առաջարկ. Քվեաթերթիկներում նախատեսել «Բոլորին դեմ եմ» նշանի հնարավորություն

Առաջարկ. Քվեաթերթիկներում նախատեսել «Բոլորին դեմ եմ» նշանի հնարավորություն

PanARMENIAN.Net - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել ընտրակաշառքի վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման հայտնեց կազմակերպության ղեկավար Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացրեց ՀԿ-ի` «Պատրաստ եմ ընտրության» զեկույցը: Դրանում ներկայացված են այն բոլոր ընտրախախտումները և դատական գործերը, որոնք հարուցվել են ընտրությունների ժամանակ:

«Բոլոր գործերն արժանացել են նույն ճակատագրին, այսինքն. հանցակազմի բացակայության պատճառով հայցերը մերժվել են: Բոլոր այս գործերի քննման ժամանակ հրավիրվել են այն անձինք, ում անունները մատնանշված է եղել հաղորդման մեջ որպես կաշառք բաժանող սուբյեկտներ: Նրանցից վերցրել են ցուցմունք, որի շրջանակներում իրենք հերքել են որևէ ընտրակաշառք տալու կամ ընտրողների վրա որևէ կերպ ազդելու հնարավորությունը: Հրավիրվել են նաև տվյալ ընտրատեղամասերի աշխատակիցներ, որոնք հաստատել են վերը նշված ցուցմունքը, որից հետո հանցակազմի բացակայության պատճառներով քրեական գործի հայցը մերժվել է»,- պարզաբանեց նա:

Սիրանուշ Սահակյանը նշեց նաև մի շարք այլ խախտումների մասին, որոնք արձանագրել են լրատվամիջոցները: ԻՊԱՍ ղեկավարն անդրադարձավ մի դեպքի, երբ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է վստահված անձը գումար փոխանցում ընտրողին: Գործը կարճվել էր վստահված անձի մի պարզ բացատրությամբ, որի համաձայն ինքը պարզապես բեյջ էր վաճառել համագյուղացուն:

Զեկույցում նաև ներկայացված են 16 առաջարկներ և հիմնավորումներ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Դրանցից մեկն առաջարկում է քվեաթերթիկներում նախատեսել «Բոլորին դեմ եմ» նշանի հնարավորություն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---