Գորդոն Դաֆ. Սիրիայի դեմ դավադրություն կա

Գորդոն Դաֆ. Սիրիայի դեմ դավադրություն կա

PanARMENIAN.Net - Քաղաքական հետաքննությունների հայտնի ամերիկացի մասնագետ Գորդոն Դաֆը բացահայտել է Սիրիայի դեմ քաղաքական դավադրության հետաքննության սենսացիոն մանրամասներ: Իրանի Press TV-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ մի քանի տարի առաջ արդեն կար Սիրիան երկրորդ Բալկանների վերածելու ծրագիրը:

«Սկզբից Իսրայելի պաշտոնյաներն ասում էին, թե գերադասում են, որ Ասադի ռեժիմը տապալվի, նույնիսկ եթե ծայրահեղականներ գան իշխանության: Հիմա հայտարարում են, թե Իսրայելը դիտարկում է Սիրիայի տարածքում իր սահմանի մոտ բուֆերային գոտու ստեղծումը, եթե Ասադի ռեժիմը տապալվի: Կարծում եմ, գաղտնի գործարք էր կնքվել Իսրայելի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև երկու տարի առաջ: Նրանք կառավարում էին ողջ գործընթացը»,-ասել է Դաֆը:

Ըստ նրա, միևնույն ժամանակ Ռուսաստանը ուժեղացնում է իր ներկայությունը Հայաստանում: «Ռուսները ցանկանում են ընդհուպ մոտենալ Իրանի սահմանին, դա մեծ ծրագրի մաս է, որը նախապատրաստվել է մի քանի տարի առաջ»,-ասել է նա:

Մինչդեռ, ըստ ԱՄՆ WNWI ռադիոյի, չեչեն գրոհայինները Սիրիա են ներթափանցում Ադրբեջանից: «Չեչեն ահաբեկիչներն առաջին օտարերկրացի վարձկանների թվում էին, որոնք համալրեցին սիրիական զինյալ ընդդիմությունը: Չեչենները Սիրիա են խուժում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մեծ Բրիտանիայի տարածքով»,-ասել է ռադիոն: Ավելի վաղ ամերիկյան TIME հայտնել էր, որ Ռուսաստանը զենք ու դրամական միջոցներ է հատկացրել Սիրիային Ադրբեջանի տարածքով, հայտնում է Vesti.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---