6  08.02.13 - ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանի մամլո ասուլիսը

ՀԱԿ կուսակցություն ստեղծելու դիմումն արդեն նախարարությունում է. Կլուծարվի՞ ՀՀՇ-ն

ՀԱԿ կուսակցություն ստեղծելու դիմումն արդեն նախարարությունում է. Կլուծարվի՞ ՀՀՇ-ն

PanARMENIAN.Net - Երեկ 28 անհատներ Արդարադատության նախարարություն ՀԱԿ կուսակցություն ստեղծելու դիմում են ներկայացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ այդ անհատների թվում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լևոն Զուրաբյանն առաջարկեց, որ ՀԱԿ-ում ներառված բոլոր կուսակցությունները միանան այս նախաձեռնությանը: «Սա ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ է, որը չի հակասում ՀԱԿ դաշինքի գործունեությանը»,- ասաց ՀԱԿ համակարգողը:

Ինչպես արդեն հայտնի է` կուսակցության գաղափարախոսության հիմքում դրվելու է սոցիալական լիբերալիզմը: ՀԱԿ կուսակցության ղեկավարն ընտրվելու է կուսակցության առաջին համագումարում, որը տեղի կունենա մարտի 22-ին: Կուսակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեսնում է Լևոն Տեր-Պետրոսյանին:

Այն բանից հետո, ինչ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ նոր կուսակցություն է ստեղծում, ամենաքննարկվողը ՀՀՇ-ի ճակատագրի հարցն է: Կուսակցության ներսում կուսակցություն լինել չի կարող: Այս մասին ասում է օրենքը, ասում է նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ստացվում է, որ ՀՀՇ-ն պետք է լուծարվի, որորվհետև նոր ՀԱԿ կուսակցության մեջ մտնելու այլ տարբերակ չկա: Մյուս տարբերակը ՀԱԿ-ի մեջ չմտնելն է: Արամ Մանուկյանը, սակայն, այսօր ևս մեկ անգամ շեշտեց, որ չի ցանկանում ՀՀՇ-ի լուծարումը: Իսկ իրականում ինչ կլինի Շարժման հետ, ցույց կտա ժամանակը: ԱԺ ճեպազրույցների ժամին Արամ Մանուկյանը հայտնեց, որ մինչև վերջնական որոշում կայացնելը դեռ մեկ ամիս տևող գործընթացներ են սպասվում: Նա չբացառեց, որ ՀՀՇ-ն կարող է վերանվանվել, այս պահին անվանումների շուրջ քննարկումներ չեն եղել, մինչդեռ, ինչպես տեսանք, Կոնգրեսում հստակ որոշել են` նոր կուսակցությունն ունենալու է ՀԱԿ անվանումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---