Պարույր Հայրիկյանը տեսել է կասկածյալների լուսանկարները

Պարույր Հայրիկյանը տեսել է կասկածյալների լուսանկարները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը տեսել է իր վրա մահափորձ իրականացնելու կասկածանքով ձերբակալվածների լուսանկարները, սակայն գործի քննությանը չխանգարելու համար թեկնածուն նախընտրում է չհայտնել՝ ճանաչել է հանցագործին, թե` ոչ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրիկյանի մամուլի խոսնակ Սուսաննա Գրիգորյանը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում Պարույր Հայրիկյանն ասել էր, որ հանցագործության ժամանակ չնայած մութ էր, սակայն թույլ լուսավորություն կար, և եթե ինքը տեսնի հանցագործին, ապա կճանաչի: «Եթե ես իրեն տեսնեմ, 10 հոգու մեջ` կճանաչեմ, 100 հոգու մեջ միգուցե չճանաչեմ: Կարծես հայ չէր»,- ասել էր նախագահի թեկնածուն:

Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման բնույթի հայտարարությունները՝ հնարքներ էին՝ հանցագործին շփոթեցնելու համար: «Հայրիկյանը նաև ասել է, որ եվրոպացու արտաքին ունեցող մարդ էր: Հասկանում եք չէ՞, որ հնարք է: Այդ հայտարարությունից հետո հայի արտաքին ունեցող հանցագործները կսկսեին հանգիստ շրջել»,- պարզաբանեց Պարույր Հայրիկյանի մամուլի խոսնակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---