«Ժառանգության» խոսնակը՝ Հայրիկյանի բաց նամակի մասին. Ցանկացած առաջարկ հնարավոր է քննարկել

«Ժառանգության» խոսնակը՝ Հայրիկյանի բաց նամակի մասին. Ցանկացած առաջարկ հնարավոր է քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին քարոզարշավով Գեղարքունիքի մարզում է, նրա բջջայինն անջատված է, այդ պատճառով նա չի կարող մեկնաբանել Պարույր Հայրիկյանի հայտարարությունը՝ միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակից հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Ամեն դեպքում ցանկացած առաջարկ հնարավոր է քննարկել, կարծում եմ՝ Հայրիկյանի առաջարկը կքննարկվի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբում», - իր կարծիքը հայտնեց Խուրշուդյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հովհաննիսյանն ընդունի Հայրիկյանի առաջարկը, Խուրշուդյանը պատասխանեց, որ նայած ում թեկնածությունը կառաջարկի Պարույր Հայրիկյանը:

«Ինձ համար, օրինակ, ակնհայտ է հասարակական տրամադրությունը, թե ում կուզեին մարդիկ տեսնել միասնական թեկնածուի դերում: Եթե պարոն Հայրիկյանի առաջարկը համարժեք է հասարակական տրամադրություններին, ապա ավելի հավանական է, որ նման միավորում տեղի ունենա», - եզրափակեց Խուրշուդյանը, հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքն այս առաջարկի վերաբերյալ հայտնի կդառնա երեկոյան, երբ նա վերադառնա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---