Հարձակվել են Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա

Հարձակվել են Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը անհայտ անձինք հարձակվել են Էրեբունի համանքի Մուրացանի 184 հասցեում գտնվող նախընտրական շտաբի վրա, պոկել, տարել են Հրանտ Բագրատյանի նախընտրական պաստառները:

«Միաժամանակ, արձանագրում ենք, որ, բարեբախտաբար, այդ պահին շտաբում ոչ ոք չի եղել: ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբը դատապարտում է կատարվածը և ոստիկանությունից պահանջում հայտնաբերել մեղավորներին:Իրավապահ մարմիններից ակնկալում ենք ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների համար քարոզարշավի հավասար պայմանների ապահովում», -նշված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---