Հայ շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ» մրցաշարին

Հայ շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ» մրցաշարին

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին տեղի կունենա «Աէրոֆլոտ» հին անվանումով նոր մրցաշարի բացումը: Ժամկետն այնպես է ընտրված, որ «Մոսկվա օփենի» մասնակիցները կարող են ցանկության դեպքում մասնակցել մրցաշարին:

Փետրվարի 12-13-ին տեղի կունենա արագ շախմատի ընտրական մրցաշարը: 32 հաղթողներ նոկաուտ մրցաշար դուրս կգան, որը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ապահովելով 1000 դոլար նվազագույն պարգևը:

Փետրվարի 14-ին տեղի կունենա 50 հազար դոլար մրցանակային հիմնադրամի զանգվածային կայծակնային մրցաշարը: Յուրաքանչյուր ռաունդում կխաղարկվի երկու պարտիա, ոչ ոքիի դեպքում՝ «արմագեդդոն»:

Փետրվարի 16-17 կանցնի գլխավոր եզրափակիչը ութ հրավիրյալ աստղերի ու ընտրական մրցումների նույնքան հաղթողների մասնակցությամբ:

Կայծակնային և արագ շախմատի մրցաշարերին կմասնակցեն նաև Հայաստանի 2013թ. չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովհաննես Դանիելյանը, Ռոբերտ Աղասարյանը, Տիգրան Սիմոնյանը և Դավիթ Գևորգյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---