Թեկնածու. Հայրիկյանի և ֆիզիկական, և հոգեբանական, և քաղաքական դրությունը բարդ է

Թեկնածու. Հայրիկյանի և ֆիզիկական, և հոգեբանական, և քաղաքական դրությունը բարդ է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այս օրերին տատանվում է, և, ըստ մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի, հավանաբար պետք է հասկանալ, որ նրա և ֆիզիկական, և հոգեբանական, և քաղաքական դրությունը բավականին բարդ է այս հանցագործությունից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ Հայրիկյանի հետ կապված իրադարձությունները լարվածության մեջ պահեցին հասարակությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հարիկյանը, ում դեմ մահափորձ էր իրականացվել, նախօրեին դիմել էր Սահմանադրական դատարան` պահանջով, որ ընտրությունները հետաձգվեն երկու շաբաթով, իսկ այսօր կեսօրին հետ էր վերցրել իր դիմումը: Պարույր Հայրիկյանը նաև բաց նամակ էր հղել նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին` կոչով միավորվել և միասնական ուժերով պայքարել երկրի գլխավոր պաշտոնի համար:

«Այս լարվածությունն ինչ-որ ազդեցություններ կարող էր ունենալ քաղաքական պրոցեսների վրա, համարենք, որ այդ ազդեցությունները արդեն հասել են իրենց ավարտին, քվեարկության օրը չի տեղափոխվի: Իմ դիրքորոշումը նույնն է. երկրում ընտրությունները շինծու են, և այս շնծու ընտրություններին մասնակցող միասնական թեկնածու լինի, թե ոչ միասնական, դա քաղքական իրավիճակը փոխել չի կարող»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---