ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ պատգամավոր Շավարշ Քոչարյանը կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստին, որը կկայանա սեպտեմբերի 12-ին Փարիզում: Առաջին նիստը գումարվել էր հունիսի 23-ին, Սթրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունները պետք է ներկայացնեն իրենց գնահատականները կամ հաշվետվությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված քայլերի մասին: Նախատեսվում է, որ ժամանակավոր հանձնաժողովը առաջին զեկույցը կներկայացնի ԵԽԽՎ-ին 2006 թվականի հունվարյան նստաշրջանի ժամանակ, տեղեկացնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---