Երևանի նոր քաղաքապետի ընտրությունը կանցկացվի մայիսին

Երևանի նոր քաղաքապետի ընտրությունը կանցկացվի մայիսին

PanARMENIAN.Net - Մայիuի 5-ին նշանակվելու է Երևանի ավագանու հերթական ընտրությունը, որին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը: Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտով: Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին կազմված է 65 անդամից, որն ընտրվում է չորս տարի ժամկետով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---