Համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆիրելին 90 տարեկան է

Համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆիրելին 90 տարեկան է

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին լրանում է լեգենդար իտալացի ռեժիսոր, նկարիչ և սցենարիստ Ֆրանկո Ձեֆիրելիի 90 տարին: Ձեֆիրելլիի ծառայողական ցուցակում են աշխատանքները կինոյում, օպերայում և թատրոնում, վերջերս նա մեծ ուշադրություն է դարձնում կերպարվեստին: Սակայն, նա սկսում էր որպես ձևավորող նկարիչ: Ավարտելով Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիան, նա աշխատանքի է ընդունվում թատրոնում, որտեղ էլ ծանոթանում է ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի հետ, որը ոչ միայն առաջնորդում է նրան դեպի կինո, այլ նաև մեծ ազդեցություն է թողնում նրա աշխատանքների վրա:

Մեծ համբավ բերեց Ձեֆիրելիին 1968թ. նկարահանած «Ռոմեո և Ջուլիետը» ֆիլմը, որտեղ նա Ռոմեոյի և Ջուլիետի դերերում հաստատեց երկու դեռահասների: Ֆիլմը բավականին ճանաչված է մինչ օրս: Նա հայտնի է Շեքսպիրի իր էկրանավորումներով: 1980-ականներին նա մի քանի հաջողված ֆիլմ-օպերաներ նկարահանեց Պլասիդո Դոմինգոյի, Թերեզա Ստրատասի, Խուան Պոնսի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---