Ադրբեջանը մեղադրել է Եվրոպային Nabucco-ի իրագործումը ձախողելու մեջ

Ադրբեջանը մեղադրել է Եվրոպային Nabucco-ի իրագործումը ձախողելու մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ, բնական պաշարների, էներգետիկայի ու բնապահպանության կոմիտեի նախագահ Վալեհ Ալեսկերովը Եվրանեսթի ԽՎ էներգետիկ անվտանգության կոմիտեի նիստում, որն անցնում է Բաքվում, Եվրախորհրդարանի որոշ անդամների մեղադրել է Nabucco նախագծի հարցում անգրագիտության մեջ:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ալեսկերովը իր բողոքն է հայտնել եվրոպացի պատգամավորների հայտարարությունների վերաբերյալ: «Վերջերս մենք լսում ենք, որ որոշ եվրոպացի գիտնականներ ու Եվրախորհրդարանի անդամներ հայտարարում են, որ Nabucco-ն կյանքի չկոչվեց, քանի որ Ադրբեջանը չի երաշխավորում, որ տարեկան 30 մլրդ խմ գազ կարող է առաքել: Սա սխալ պնդում է: Երբ առաջացավ այդ նախագիծը, ադրբեջանական գազի առաքման մասին ընդհանրապես խոսք չկար: Ուստի շինարարությունը ձախողելու համար Ադրբեջանին մեղադրելը անգրագիտության է դրսևորում է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---