ICES փորձագետ. Հուսով եմ, ապագայում Հայաստանը կհրաժարվի թանաքի կիրառումից ընտրություններում

ICES փորձագետ. Հուսով եմ, ապագայում Հայաստանը կհրաժարվի թանաքի կիրառումից ընտրություններում

PanARMENIAN.Net - ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը փետրվարի 12-ի առավոտյան հատուկ մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց թանաքի նոր տեսակը, որը կիրառվելու է նախագահական ընտրություններում: Այդպիսով, ըստ նրա, կլուծվի «անհետացող» թանաքի հարցը, որն առաջացավ ԱԺ 2012թ. ընտրություններում:

Անգլիայից բերված նոր թանաքը պետք է կանխի կեղծարարության փորձերը և ամրապնդի վստահությունը իշխանությունների ու ընտրողների միջև:

ICES դիտորդական առաքելության անդամ Բարուխ Բեն Ներիան, որը ներկա էր մամլո ասուլիսին, ասաց. «Մենք տպավորված են նվազագույն խախտումներով ընտրություններ անցկացնելու ԿԸՀ վճռականությամբ: Թանաքի նոր տեսակի կիրառումը ճիշտ ուղղությամբ արված քայլ է: Ես հուսով եմ, ապագայում Հայաստանը կհրաժարվի թանաքի կիրառումից ընտրություններում, ինչպես շատ երկրներում: Կան առավել առաջադեմ մեթոդներ, որը ՀՀ ԿԸՀ-ն կարող է յուրացնել ու կիրառել: Զարգացման եվրոպական ուղին ընտրած երկիրը պետք է ամենաառաջադեմ մեթոդները կիրառի»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---