Իլյումժինով. «Շախմատային կուսակցության» նպատակն է աշխարհի բոլոր խորհրդարաններում շախմատի մասին օրենքի ընդունումը

Իլյումժինով. «Շախմատային կուսակցության» նպատակն է աշխարհի բոլոր խորհրդարաններում շախմատի մասին օրենքի ընդունումը

PanARMENIAN.Net - Դեռ սեպտեմբերին Կիրսան Իլյումժինովը մտադիր էր «Շախմատային կուսակցություն» շարժումը ստեղծել:

«Շախմատային կուսակցություն» շարժման նպատակն է աշխարհի բոլոր խորհրդարաններում շախմատի մասին օրենքի ընդունումը: Ղրղզստանում, օրինակ, կառավարության նախկին նախագահ Օմուրբեկ Բաբանովն արդեն պատրաստվում է այնպիսի օրենք առաջարկել, որը թույլ կտա դպրոցներում շախմատը դասավանդել որպես պարտադիր առարկա»:

Որպես հովանավորներ նա մտադիր է ներգրավել Google, Facebook, McDonalds և IBM ընկերությունները, հայտնում է «Իզվեստիան»:

Հայաստանում շախմատն արդեն իսկ պարտադիր առարկա է դպրոցում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---