ԵՄ փորձագետ. «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը Հայաստանը մեկ քայլ առաջ կտանի13 փետրվարի 2013 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փետրվարի 13-ին հանդիպեց Եվրամիության փորձագետ Լորի Մաննի հետ՝ քննարկելու «Խտրականության դեմ» օրենքի՝ դեռևս մշակման փուլում գտնվող նախագիծը, ասվում է ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով ԵՄ փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախաձեռնել է խտրական վերաբերմունքի արժանացած անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված և խտրականության դեմ պայքարի մեխանիզմներ սահմանող նախագիծ: Տիկին Մաննը ներկայացրեց ԵՄ երկրների և միջազգային փորձն այս ոլորտում՝ ընդգծելով, որ խտրականության դեմ առանձին օրենք ունենալը լավագույն տարբերակն է: ԱԺ հանձնաժողովի նախագահը, պաշտպանելով այսօրինակ նախաձեռնության գաղափարն ու խտրականության դեմ պայքարելու սկզբունքները, նախագծի նախնական տարբերակում ամրագրված որոշ մեխանիզմներ համարեց անկատար: Մասնավորապես նա հեղինակներին առաջարկեց այս նախագծով Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները համադրել և համապատասխանեցնել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների հետ: ԵՄ փորձագետը քննարկումներում բարձրացված հարցերը վերանայելու պատրաստակամություն հայտնեց և ընդգծեց, որ սա նոր մանդատով է օժտում Մարդու իրավունքների պաշտպանին, հետևաբար կառաջացնի որոշ փոփոխություններ համապատասխան օրենքում: Լորի Մաննը նշեց, որ, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, տեսնում է լավագույն գործընկերներին և աջակիցներին: Իսկ «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը, նրա բնորոշմամբ, Հայաստանը մեկ քայլ առաջ կտանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Էլինար Վարդանյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը, որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կառույց, բաց է բոլորի համար և պատրաստ համագործակցության: Զրուցակիցները նախնական քննարկումների ու համատեղ ջանքերի արդյունքում նախագիծը բարելավելու վերաբերյալ համաձայնության եկան: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները |