Փետրվարի 13-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել 406.74 դրամ

Փետրվարի 13-ին  ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել 406.74 դրամ

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.8 դրամ:

Միաժամանակ, փետրվարի 13-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,74 դրամ` փետրվարի 12-ի համեմատ ավելանալով 0,25 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 548.16 դրամ՝ ավելանալով 4.11 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,07 կետով` մինչև 13,55 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---