ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-23 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ10 սեպտեմբերի 2005 - 08:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-23 Հայաստանում կանցնեն Արաբական մշակույթի օրեր: Այդ կապակցությամբ պաշտոնական այցով Երեւան կժամանի Միացյալ Արաբական էմիրաթների Շարժա էմիրաթի պատվիրակությունը մշակույթի նախարար Աբդուլ Մուհամմադ ալ Ուվեյսիի գլխավորությամբ: Միջոցառման շրջանակներում տեղի կունենան Հայաստանի եւ Շարժա էմիրաթի մշակույթի նախարարներ Հովիկ Հովեյանի եւ Աբդուլ Մուհամմադ ալ Ուվեյսիի հանդիպումը: Արաբական պատվիրակության կազմում կընդգրկվեն Շարժայի ժողովրդական պարերի համույթը եւ թատերական խումբը, որոնք հանդես կգան Արմավիրում, Գյումրիյում, Վանաձորում եւ Երեւանում: Հայաստանի մայրաքաղաքում համերգը կկայանա Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին: Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Շարժա էմիրաթում կազմակերպվել էր Հայաստանի մշակույթի շաբաթ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |