Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են 2013-ի մրցաշրջանին

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են 2013-ի մրցաշրջանին

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը կկայանա ապրիլի 15-ին Երևանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանն ասաց, որ մինչև առաջնությունը բռնցքամարտիկները մարզվում են անձնական մարզիչների մոտ:

«Բացի սա, հավաքականի անդամները շաբաթը երեք անգամ մարզվում են «Դինամո» մարզադահլիճում: Իսկ մինչև առաջնության մեկնարկը մենք ուսումնամարզական հավաք կունենանք Աբովյանում, որտեղ ընդգրկված կլինեն մոտավորապես 12 բռնցքամարտիկներ»,- ասաց Ոսկանյանը:

Նրա խոսքով, Հայաստանի առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որն էլ ելույթ կունենա Ուկրաինայում կայանալիք միջազգային մրցաշարին:

«Մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը կկայանա օգոստոսի վերջին Ռոտերդամում, մեր թիմը կմասնակցի նաև Կլիչկո եղբայրներ մրցաշարին»,- եզրափակեց մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---