ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Բոժկոն, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը շնորհավորել է դիվանագետին` դեսպանի պաշտոնում նշանակման եւ կրկին Հայաստան վերադառնալու առիթով: Ալեքսանդր Բոժկոն նշել է, որ իր բացակայության չորս տարիների ընթացքում Հայաստանում կատարված դրական փոփոխություններն ակնառու են: Խոսելով հայ-ուկրաինական հարաբերությունների մասին, ՀՀ նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ վերջին տարիներին գործադրած ջանքերն արդեն տալիս են իրենց արդյունքը: Նա միաժամանակ ասել է, որ դեռեւս շատ անելիքներ կան քաղաքական եւ հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնման առումով: Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նաեւ դեսպանի ակտիվ աշխատանքի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրվի առաջընթացի նոր փուլ: Նշենք, որ Ալեքսանդր Բոժկոն Հայաստանում Ուկրաինայի դեսպանն է եղել 1996-2001 թվականներին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---