Կարասին-Աբաշիձե հանդիպումը կկայանա ոչ թե Ժնևում, այլ մեկ այլ քաղաքում

Կարասին-Աբաշիձե հանդիպումը կկայանա ոչ թե Ժնևում, այլ մեկ այլ քաղաքում

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի ՌԴ հետ կապերի գծով հատւկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը, որը կայանալու է մարտի 1-ին, կանցկացվի ոչ թե Ժնևում, այլ մեկ այլ եվրոպական քաղաքում:

«Ռուսաստանի հետ երկխոսությունը չպետք է նույնականացվի նույնիսկ հոգեբանորեն Ժնևի բանավեճերի ձևաչափի հետ: Պարոն Կարասինի հետ իմ հերթական հանդիպումը կանցնի մարտի 1-ին մեկ այլ եվրոպական քաղաքում»,-հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է Գրուզիա օնլայնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---