Իվանիշվիլին խոսում է Բաթումում մզկիթի կառուցման մասին, սակայն չի հստակեցնում

Իվանիշվիլին խոսում է Բաթումում մզկիթի կառուցման մասին, սակայն չի հստակեցնում

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Բաթումում մզկիթի կառուցման խնդիրը լուծված է: Նա այդ մասին հայտարարել է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում Թուրքիա մեկօրյա այցի ժամանակ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

«Մենք խոսել ենք մշակութային ժառանգության մասին, մզկիթի շինարարության հետ կապված խնդիրների, որոնց շուրջ, ինձ թվում է, մեզ հաջողվել է պայմանավորվել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայում վրացական հուշարձանների վերականգնման համար»,-ասել է Իվանիշվիլին:

Պարզ չէ, թե ինչ նա նկատի ուներ, ասելով «խնդիրը լուծված է», հավանաբար, պարզաբանումները կարվեն արդեն Թբիլիսիում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---