Վարդան Սեդրակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ժամանակին էպոսի կերպարներից մեկին էր նմանեցնում

Վարդան Սեդրակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ժամանակին էպոսի կերպարներից մեկին էր նմանեցնում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ մեկ այլ թեկննածու Վարդան Սեդրակյանը սուտ վկայության համար պետք է պատասխան տա օրենքի առաջ: «Ամեն մեկն իր տեսակետի իրավունքն ունի: Ես ընդունում եմ հիմնավոր քննադատությունը, բայց նաև ժխտում եմ կեղծիքը և սուտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախօրեին էպոսագետ-թեկնածուի այն հայտարարությունը, թե Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կազմակերպել է մասոնական կազմակերպություն, որին անդամակցում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը:

«Ես և հայրս երբեք մասոնական օթյակի անդամ չենք եղել: Եթե ինքը տեղեկություն ունի որ ես կապ ունեմ որևէ բռնության հետ, թող վկայություն տա, կարող եմ պատասխանել նաև իրավապահների հարցերին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով Սեդրակյանի հայտարարությանը, թե ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպել է 2002-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը չթաքցրեց, որ նման բան եղել է: Հանդիպումը եղել է Անահիտ Բախշյանի միջոցով, այն ժամանակ Սեդրակյանը Բախշյանի ուսանողն է եղել: «Հանդիպման ժամանակ նա ինձ վրա էլ էր փորձում էպոսը կիրառել, ինձ էպոսի կերպարներից մեկին էր վերագրում, բայց ես, իհարկե, կապ չունեմ դրա հետ»,- եզրափակեց թեկնածուն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---