Նախարարությունն Անդրիաս Ղուկասյանից անալիզներ չի վերցրել և հետազոտություն չի կազմակերպել

Նախարարությունն Անդրիաս Ղուկասյանից անալիզներ չի վերցրել և հետազոտություն չի կազմակերպել

PanARMENIAN.Net - Ի պատասխան ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետի որոշ հայտարարությունների առթիվ լրատվամիջոցների հետաքրքրությանը, Առաողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարությունն ընդհանրապես չի մասնակցել Անդրիաս Ղուկասյանի անալիզների ոչ վերցման և ոչ էլ հետազոտության կազմակերպմանը։ Ինչպես հայտարարել էր նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, նախագահի թեկնածուի կողմից ընտրված լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքների կրկնօրինակը տրամադրվել է նախարարությանը, ինչի մասին տեղյակ են եղել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը և իր կինը։

«Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարությունը որևէ անգամ Անդրիաս Ղուկասյանից արյան և այլ անալիզներ չի վերցրել, ինչպես նաև որևէ բուժհաստատությունում դրանց հետազոտություն չի կազմակերպել և ունի միայն թեկնածուի կողմից կազմակերպված լաբորատոր հետազոտության արդյունքների կրկնօրինակը։ Ինչ վերաբերում է զարկերակային ճնշման չափման հետ կապված «վստահությանը», ապա փոքրիկ տատանումներ` կապված ճնշման չափիչ գործիքի հետ կարող են լինել, ինչն ընդհանուր վիճակի գնահատման գործում որոշիչ նշանակություն ունենալ չի կարող։

Տեղեկացնենք նաև, որ հացադուլի վայրում շարունակվում է շուրջօրյա բժշկական հսկողությունը շտապօգնության ռեանիմատոլոգների ուժերով` վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում` ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---