Թեկնածու. Եթե խախտում եղավ, ընտրությունների հեքիաթը վերջանում է

Թեկնածու. Եթե խախտում եղավ, ընտրությունների հեքիաթը վերջանում է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր մորից երբեք չի լսել ցանկություն, որ որդին նախագահ դառնա: «Մայրս՝ Վարդիթերը, երազել է, որ Հայաստանը մեր կյանքի օրերին լինի ազատ, անկախ և ամբողջական երկիր: Այնպես պետք է անենք, որ այդ ակնկալիքները իրականան: Սակայն նա ինձ չի կրթել պաշտոնը ստանձնելու համար, այլ՝ Հայաստան վերադառնալու և լավ քաղաքացի դառնալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ նախագահի թեկնածուն:

Իսկ նրանում, որ նախագահ կդառնա, վստահ է: Մի պայման կա միայն, որ ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ և չմիջնորդավորված:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս ընտրապայքարում առաջընթաց կա, սակայն խախտումներն առաջվա նման անպակաս են: Խախտումների հացում համապատասխան մարմինների աշխատանքն էլ է բարելավվել, բացեր, սակայն ևս կան: «Մեր ահազանգերի հիման վրա գործ արվում է: Բայց ինչու՞ միայն ընտրություններից երկու օր առաջ: Ինչու՞ ավելի շուտ չեղավ, ահազանգելուց հետո միայն: Համատարած խախտումներ են եղել: Ես կարող եմ արձանագրել, որ անհավասար պայքար է ընթացել, և այդ գնահատականը տալիս է նաև շարքային հայաստանցից»,- նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թեկնածուն պայքարից դժգոհ չէ: «Եթե գնանք ազատ ընտրությունների, առաջին փուլով հաղթելու է ժողովուրդը: Բայց սկսել են ընտրակաշառք բաժանել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ եթե անգամ մեկ ապացույց գտնեն, որ որևէ մեկը հակասահմանադրական գործ է արել, բացակաների փոխարեն քվե են տվել և այն, պատասխան են տալու:

Թեկնածուն կարծում է, որ իր հիմանական մրցակից Սերժ Սարգսյանը շահեկանորեն տարբերվում է այլ պաշտոնյաներից, նա ունի լսելու, սխալներն ընդունելու ունակություն: «Անհրաժեշտ է, որ նա ազատ թողնի մարզպետներին, գյուղապետներին, հրամանատարներին, հետ կանչի փողը, ադմինիստրատիվ ռեսուրսը: Դա ավելի մեծ ավանդ կլինի, դա կլինի ժողովրդավարության կերտում: Ես այդ կոչը անում եմ, և ով ով, ինքը ունի այն ուժը այնպես անելու, որ որևէ խախտման ապացույց չգտնենք: Եթե խախտում եղավ, ընտրությունների հեքիաթը վերջանում է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ թեկնածուի՝ առավելությունը ժողովրդի կողմն է: Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն հայտնեց, որ այս երեք օրերի ընթացքում Սերժ Սարգսյանն ավելի շատ ճիգ թափի՝ իր խոսքը գործի վերածելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---