Վրացի և ռուս պատգամավորները հանդիպել են ԵԽԽՎ նստաշրջանում

Վրացի և ռուս պատգամավորները հանդիպել են ԵԽԽՎ նստաշրջանում

PanARMENIAN.Net - Հանդիպումը Ստրասբուրգում տեղի է ունեցել վրացական կողմի նախաձեռնությամբ, հայտարարել է միջազգայն հարաբերությունների գծով Պետդումայի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մեկնաբանելով իր վրաց գործընկեր Թեդո Ջափարիձեի հայտարարությունն այն մասին, որ ռուս և վրացի խորհրդարանականների ոչ պաշտոնական աշխատանքային խումբ ստեղծելու մասին պայմանավորվածություն չի եղել՝ Պուշկովը նշել էր, որ հանդիպման ժամանակ «խոսքը է եղել այն մասին, որ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում կայանա ռուս և վրացի խորհրդարանականների ոչ պաշտոնական հանդիպումը»:

«Ինչպես դա անվանել այլ հարց է: Եթե վրացական կողմն այլ ձևաչափ է գերադասում, մենք պատրաստ ենք դա քննարկել: Մենք չենք շտապում: Չի կարելի լավ գինի ստանալ չհասունացած խաղողից»,-ասել է Պուշկովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---