Հայաստանում է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը

Հայաստանում  է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացավ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպումը: Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր: Նույն օրը գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Այցի շրջանակներում ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---