Վարդան Մինասյան. Հնարավոր է Արթուր Ավագյանին հրավիրենք ազգային ընտրանու հավաքին

Վարդան Մինասյան. Հնարավոր է Արթուր Ավագյանին հրավիրենք ազգային ընտրանու հավաքին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս օրերին Անթալիայում է, որտեղ մարզական հավաք են անցկացնում նաև հայկական 5 ակումբներ՝ «Փյունիկը», «Գանձասարը», «Շիրակը», «Ուլիսը» և «Ալաշկերտը»:

Այսօրվանից Անթալիայում մարզական հավաք է անցկացնում նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դոնեցկի «Շախտյորը»: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Վարդան Մինասյանը խոսել է թիմերի մարզական հավաքների և ազգային հավաքականի թեկնածուների վերաբերյալ:

«Առայժմ դիտել եմ 3 ակումբների՝ «Փյունիկի», «Գանձասարի» և «Ուլիսի» մասնակցությամբ հանդիպումները: Տպավորությունը միանշանակ չէ, քանի որ նախապատրաստական փուլը դեռ չի ավարտվել, և թիմերն իրենց լավագույն մարզավիճակին չեն հասել: Հետևել ենք «Գանձասարի» ձախ պաշտպան Արթուր Ավագյանին: Տպավորությունը, ընդհանուր առմամբ, վատ չէ և հնարավոր է՝ նրան հրավիրենք ազգային հավաքականի մոտակա մարզական հավաքին»,- ասել է Մինասյանը:

Նա նշել է, որ նախատեսում է դիտել նաև արտասահմանյան այն թիմերի հանդիպումները, որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, մասնավորապես` «Կուբանի» և Մոսկվայի «Դինամոյի» հանդիպումները, ինչպես նաև Տաշքենդի «Պախտակորի» մասնակցությամբ հանդիպումը, որտեղ հանդես է գալիս Ժորա Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---