Րաֆֆի Հովհաննիսյանը դիտորդների հետ քննարկել է ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր

Րաֆֆի Հովհաննիսյանը դիտորդների հետ քննարկել է ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլայի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ռիկարդո Միգլիորիի, գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի, պատվիրակության ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի հետ:

Քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորեցին փետրվարի 18-ին ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացումը: Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա նախընտրական շտաբի` հանդիպմանը մասնակցող անդամները պատասխանեցին հյուրերին հուզող հարցերին` կապված քարոզարշավի ընթացքի և արձանագրված խախտումների հետ: Այս մասին հայտնում են թեկնածուի նախընտրական շտաբից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---