ԶԼՄ-ների հրապարակումներին հետևելու համար ԿԸՀ-ն իրավիճակային վերլուծությունների կենտրոն է ձևավորել

ԶԼՄ-ների հրապարակումներին հետևելու համար ԿԸՀ-ն իրավիճակային վերլուծությունների կենտրոն է ձևավորել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, որի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ, իսկ խախումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում համակարգել դրանք և ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները կհրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---