Ավետիք Իշխանյան. Սերժ Սարգսյանի վստահված անձինք ունեն արտոնություններ

Ավետիք Իշխանյան. Սերժ Սարգսյանի վստահված անձինք ունեն արտոնություններ

PanARMENIAN.Net - Այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ներկայացրել է դիտորդների կողմից ՀՀ նախագահական ընտրությունում արձանագրված խախտումների դեպքերը:

Նա նշել է, որ իրենց կազմակերպությունը Աջափնյակ համայնքում գտնվող 6-րդ ընտրատեղամասում է կատարում դիտորդական առաքելություն:

«Հիմնական դիտարկումները վերաբերում են մարդկանց կուտակումներին, կրկնակի լցոնումների դեպքերին և ընտրակաշառք բաժանելուն: Չնայած, ի տարբերություն նախորդ խորհրադարանական և նախագահական ընտրությունների, այս տարի համեմատաբար խաղաղ է»,- ասել է Իշխանյանը:

Նա ընդգծել է, որ գերակշռել են հիմանակում Սերժ Սարգսյանի վստահված անձինք, և որ նրանք ունեն արտոնություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---