Շարմազանով. Այսօր ոչ մեկ չի խոսում, որ այս ընտրություններն ազատ և արդար չեն եղել

Շարմազանով. Այսօր ոչ մեկ չի խոսում, որ այս ընտրություններն ազատ և արդար չեն եղել

PanARMENIAN.Net - ՀՀ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ականների տրամադրությունը բարձր է, ինչը պայմանավորված է որակյալ ընտրությունների անցկացմամբ: Այս մասին ՀՀԿ կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Exit poll-ի տվյալները և դիտորդների գնահատականները խոսում են այն մասին, որ հայ հասարկությունն, ի հեճուկս շատ մարդկանց, ովքեր խոսում էին ազատ, արդար ընտրությունների անցկացման ոչ իրատեսականության մասին, իշխանությունների վստահությամբ կարողացավ անցկացնել ազատ ընտրություններ, ու այսօր արդեն ոչ մեկ չի խոսում, որ Հայաստանում այս ընտրություններն ազատ և արդար չեն եղել»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները Ֆեյսբուք սոցցանցում ահազանգում են կեղծիքներերի մասին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Տվյալնե՞ր, թե՞ բամբասանքներ: Տվյալները փաստերն են: Ցանկացած կեղծիք պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ես չգիտեմ, թե ֆեյսբուքում, ով ինչ է ներկայացնում: Ես հետևում եմ ԿԸՀ-ի տվյալներին»:

Ավելացնենք, որ Սերժ Սարգսյանը մինչև ընտրությունների արդյունքերի ամփոփումը կմնա ՀՀԿ կենտրոնական շտաբում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---