Մականախաղի հայկական «Այրուձի» ակումբը 2014-ին հանդես կգա ԵԱ ընտրական մրցաշարի առաջին փուլում

Մականախաղի հայկական «Այրուձի» ակումբը  2014-ին հանդես կգա ԵԱ ընտրական մրցաշարի առաջին փուլում

PanARMENIAN.Net - Մականախաղի հայկական «Այրուձի» ակումբը Աթենքում մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլին:

«Այրուձին» հանդես էր գալիս A խմբում, որտեղ տոնել է 3 հաղթանակ: Հայկական ակումբը նախ 6:5 հաշվով առավելության է հասել բուլղարական NSA-ի նկատմամբ, այնուհետև 8:3 հաշվով`հունական «Դիասի»: Խմբային վերջին խաղում «Այրուձին» նույն 8:3 հաշվով հաղթել է վրացական «Քութաիսիին»:

Խմբում առաջին տեղը զբաղեցնելուց հետո այն մրցել է B խմբի առաջատար լեհական «WKS Grunwald Poznan»-ի հետ, որն իր բոլոր խաղերում հաղթել էր խոշոր հաշվով: Հայկական թիմն այդ խաղում զիջել է 3:14 հաշվով: Սակայն վերջին խաղում կարողացել է կամային հաղթանակ տոնել 4:3 հաշվով «Spartak EV» (Սերբիա) նկատմամբ:

Այդպիսով, «Այրուձին» 8 թիմերի պայքարում գրավել է 2-րդ տեղը և իրավունք է վաստակել 2014 թվականին հանդես գալ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլին:

«Այրուձի» մականախաղի ակումբը ստեղծվել է Երևանում 2010 թվականին: Երեք անգամ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը, դարձել է մրցաշարի հաղթող, 2-րդ և 3-րդ մրցանակակիր: Հանդես է եկել նաև Հայաստանի առաջնությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---