Նիկոլայ Ջուլհակյան. «Այրուձին» շատ վստահ է ելույթ ունեցել ԵԱ ընտրական մրցաշարում

Նիկոլայ Ջուլհակյան. «Այրուձին» շատ վստահ է ելույթ ունեցել ԵԱ ընտրական մրցաշարում

PanARMENIAN.Net - 2014 թվականին մականախաղի Եվրոպայի ակումբային առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլում հանդես կգա հայկական «Այրուձին»: Ընտրական մրցաշարի երկրորդ փուլում ակումբը 8 թիմերի պայքարում գրավել է 2-րդ տեղը` զիջելով միայն լեհական «WKS Grunwald Poznan» թիմին:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ակումբի նախագահ Նիկոլայ Ջուլհակյանը նշեց, որ թիմը շատ վստահ է ելույթ ունեցել և կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրները:

«Մենք խնդիր էինք դրել խմբում հաղթող դառնալ կամ էլ ավարտել ելույթը երկրորդ տեղում: Դա մեզ հաջողվեց, ինչի համար շատ ուրախ ենք: «WKS Grunwald Poznan»-ը աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է, 2011-ին այն հաղթող էր դարձել: Լեհերը կարգապահական տույժերի պատճառով էին հայտնվել ընտրական մրցաշարի երկրորդ փուլում»,- ասաց նա:

Ակումբի նախագահի խոսքով, շատ թեժ պայքար էր ընթանում, բոլոր հաղթանակներն էլ «Այրուձին» մեծ դժվարությամբ է տոնել, բայց ըստ նրա, շատ կարևոր էր վերջին խաղում 4:3 հաշվով տոնած հաղթանակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---